Հասարակություն

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

2025 թվականի մայիսի 12-ին Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ:

Համայնքի ղեկավարի որոշման հիման վրա` ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված անձի վարձակալության իրավունքը: