Հասարակություն

«Հնարավորություն կունենանք գնահատել՝ որքանով են ազդել պատերազմի ելքի վրա». Պողոսյան

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներին՝ նշելով, որ դրանք առնչվում են տարբեր հանցատեսակների՝ անփութություն, պաշտոնեական լիազորությունների անցում, պաշտոնեական դիրքի չարաշահում, դասալքություն, հրամանի չկատարում:

Նա նշել է, որ կան նաև պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ. «Հիմա մենք պիտի գնահատենք վերջնարդյունքում, թե ինչքանով է պետական դավաճանությունը՝ տվյալ անձի կողմից կատարված արարքը, հետևանքի առումով ազդել այդ ուղղության վրա»:

Ըստ Պողոսյանի, այդ քրեական վարույթները հիմնականում գաղտնի ռեժիմով են քննվում. «Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած ակտեր ունենանք, հնարավորություն կունենանք գնահատել, թե այդ անձանց գործերը ինչքանով են պատերազմի ելքի վրա ազդել»։