Հասարակություն

Գողացել էր մեքենայի թափարգելը և համարանիշը

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են պտուտակահան, կցակապ, պտուտակահանի երկարացման ձող, բժշկական դիմակներ, շինարարական ձեռնոց, իսկ դեպքի վայրի զննությամբ`մեքենայի թափարգելը և համարանիշը:

33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: