Հասարակություն

Պուշկինի անվան դպրոցում դասապրոցեսը շարունակվում է

Երևանի Պուշկինի անվան դպրոցում դասապրոցեսն ընթանում է, թեև՝ բացակայություններով. Radar Armenia-ն տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից: 

«Բացակայություններ շատ կան, բայց դասապրոցեսն ընթանում է մինչև դասացուցակով նախատեսված դասերի ավարտը»,- նշեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Պուշկինի անվան դպրոցում հինգշաբթի օրը դասապրոցեսը խաթարվել էր աշակերտների ծնողների բողոքի ակցիայի պատճառով: Նրանք պահանջում էին, որ նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը վերադառնա աշխատանքի, քաղաքապետարանից էլ հայտնել էին, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ նոր տնօրենի ընտրության մի քանի մրցույթներից նա դուրս է մնացել հարցազրույցի փուլից: 

Այսօր ևս մի խումբ ծնողներ հավաքվել են դպրոցի դիմաց նույն պահանջով: Նրանք նաև երթով գնացել են դեպի ԿԳՄՍ։