Հասարակություն

Անչափահասների նկատմամբ հանցագործության 115 գործ է ուղարկվել դատարան

2024թ. ընթացքում ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1476 քրեական վարույթ, որից 520-ը փոխանցվել է 2023թ․-ից. Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով կառույցի տարեկան հաղորդումը։

Նա նշել է, որ դատարան է ուղարկվել այդ գործերից 115-ը։ Դրանցից մեկը կապված է սպանության, 30-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված քայլերի, 5-ը՝ մարդու առևանգելու հետ։

Նաև նշվել է, որ դատարան ուղարկված 115 վարույթով 128 մեղադրյալներից 41-ը անչափահասների ընտանիքի անդամներ են, 3-ը՝ խնամակալ, 3-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից։