Հասարակություն

Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու գործով կա կալանավորված

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2 և 6 կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։