Հասարակություն

Նախորդ շաբաթ արձանագրվել է օձի նկատման 25 դեպք

Մայիսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 53, հրդեհի կեղծ կանչի՝ 18, 96 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 80 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 59 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 85, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ: