Հասարակություն

29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել է տներից մեկի դարպասին։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 29-ամյա Միտուշ Հ․-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն։