Հանրապետության տարածքում մայիսի 11-13-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: