Հասարակություն

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

Մայիսի 9-ին, ժամը 15։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 քմ), ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ։