Հասարակություն

Նոր Նորքում արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ է կառուցվել

ՀՖՖ-ից հայտնում են, որ ՖԻՖԱ Արենա ծրագրի շրջանակում մայիսի 8-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 198 ավագ դպրոցի տարածքում տեղի ունեցավ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի բացումը։

ՖԻՖԱ Արենա ծրագրի շրջանակում մայիսի 8-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 198 ավագ դպրոցի տարածքում տեղի է ունեցել արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի բացումը։

Արարողությանը ներկա են գտնվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական ասոցացիաների համակարգող Մարկո Ֆերին և ՖԻՖԱ-ի դեսպան Քրիստիան Կարամբյոն։

«ՖԻՖԱ Արենա» նախաձեռնությունը նպատակ ունի ամբողջ աշխարհում շահագործել նմանատիպ 1000 խաղադաշտ: Հայաստանն այս նախագծի առաջին շահառուներից մեկն է։