«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի երևանյան փուլին այս տարի մասնակցել է 84 աշակերտ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախագծի նպատակը դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է:
Մրցաշարի քաղաքային փուլում հաղթող է ճանաչվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիմը (Հայ-չինական բարեկամության դպրոց), որն էլ կմասնակցի Դիլիջանում անցկացվող եզրափակիչ փուլին: