Հասարակություն

Մարդասիրական օգնությամբ արվող շինարարությունը նվազել է

2025թ․ առաջին եռամսյակում Հայաստանում 77 մլրդ 568.1 մլն դրամի շինարարություն է տեղի ունեցել, ինչը 13.6%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Radar Armenia-ն տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Պետբյուջեի հաշվին կատարվել է շուրջ 11 մլրդ 44 մլն դրամի շինարարություն, ինչը 42.2%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Համայնքային միջոցների հաշվին արվող շինարարությունը կազմել է շուրջ 2 մլրդ 68 մլն դրամ՝ 24.8%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ 

Կազմակերպությունների միջոցների հաշվին արվող շինարարությունն ավելացել է 14.5%-ով, բնակչության միջոցների հաշվինը՝ 9.8%-ով։ 

Մարդասիրական օգնության միջոցներով արվող շինարարությունը նվազել է շուրջ 75.7%-ով։ 

Անժելա Պողոսյան