Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-ին և 13-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-ին և 13-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-13-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: