ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով իրավական կարգավորումներից հանվում է ոստիկանական համակարգ վերին շեմը՝ 35 տարեկանը՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը: Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի, եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը:
«Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար: