Հասարակություն

ԱՄՆ էներգետիկ դեպարտամենտի նվիրաբերած գույքն ամրացվեց ԱԱԾ-ին

Կառավարության որոշմամբ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման գրասենյակի տրամադրված գույքն ամրակցվել է ԱԱԾ-ին։

Ըստ որոշման նախագծի՝ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,7 մլն դրամ արժեքով, այդ թվում՝ 3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա, 3 հատ շարժական ռադիոկայան, 3 հատ ջերմային պատկերման տեսախցիկ, 3 հատ պլանշետ։