«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին, մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենք՝ ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ը,
- Դավթաշեն 2 թաղամաս՝ ժամը 10:00-17:00-ը,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկ Թաղ. 110-191 շենքերի, Ճառագայթային, Առնո Բաբաջանյան փողոցների, Իսակով 19/4-95 շենքեր՝ ժամը 10:30-20:00-ը,
- Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց՝ ժամը 12:30-15:00-ը,
- Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղ՝ ժամը 11:30-14:00-ը,
- Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա 26, Կոմիսարներ փողոցներ՝ ժամը 12:30-18:00-ը,
- Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ՝ ժամը 12:00-18:00-ը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից կատարվելիք աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների, Սայաթ-Նովա և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փողոցի 1 և 2 շենքերի մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: