Հասարակություն

Պուշկինի դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է. 2 անգամ չի հաղթել մրցույթը

Երևանի Պուշկինի անվան դպրոցում մի խումբ ծնողներ բողոքում են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի ազատման փաստից և պահանջում վերականգնել նրան։ 

Երևանի քաղաքապետարանից Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ինչից հետո հայտարարված մրցույթներում նա չի հաղթել։ 

Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով, տնօրենի պաշտոնի համար մեկի փոխարեն մի քանի մրցույթ է հայտարարվել. «Տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, որի նախկին տնօրենը մասնակցել է։ Նա երկու անգամ անցել է հարցազրույցի փուլ, բայց երկու անգամն էլ հարցազրույցի փուլից դուրս է մնացել և չի հաղթել մրցույթը։ Այժմ պաշտոնավարում է փոխտնօրենը»,- հայտնեց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։

Խաչատրյանը նաև նշեց, որ այսօր դպրոցում մի քանի դաս եղել է, հետո դասապրոցեսն ընդհատվել է։