«Էրեբունու ավտոշուկան ինչ գոյություն ունի, նույնն է։ Հասարակարգ է փոխվել, կառավարություններ, ժամանակներ են փոխվել, բայց դա այնտեղ է». այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը։
«Անցնում էի Էրեբունու հատվածով, որտեղ հազարամյակներ ի վեր ավտոշուկան է։ Տեսա, որ այնտեղ էլի նույն վիճակներն են. մեքենայի չօգտագործվող բանտաժներ, վրան ժանգոտած խողովակներ, վրայից հին կոշիկ, կողքը ծխախոտի ծխուկներ, կողքը արագ սնունդ, բորդյուրին նստած մարդիկ, ովքեր ուտում են այդ սնունդը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ավելի լավ բան չեն կարողացել առաջարկել.
«Կամ բավարար չափով վճռական չենք եղել։ Կարելի է գնալ վարչական որոշման, բայց դրա հիմնավորումը պետք է լինի՝ ինչի համար»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ուզում են՝ մարդիկ կարողանան ավելի լավ պայմաններում ավտոմեքենա վաճառել։
Փաշինյանի խոսքով՝ 7 տարի է՝ անընդհատ այդ թեմայով անցնում են, ոչ մի կերպ հարցը չի լուծվել։