Հասարակություն

Գյումրիի կաթի գործարանի մոտ տուն է այրվել

Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։ 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն: