Հասարակություն

«Բոյը ցածր է, ասում ենք՝ չենք ընդունում աշխատանքի». Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ծառայության համար հասակի ստանդարտը պետք է հանել. այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Էդ մարդը ծնվել է էդքան․․․ Բայց, մյուս կողմից, տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, մենք իրենց բան չենք ասում։ Կարծում եմ՝ զինվորականների դեպքում մենք կարող ենք այդ ստանդարտը դնել»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ փոխարենը պետք է կարևորել՝ մարդն ի վիճակ է կատարել աշխատանքը, թե ոչ. 

«Չենք հարցնում՝ ի վիճակի՞ ես, այդ աշխատանքի համար IQ ունե՞ս, թե՞ ոչ»։

Վարչապետի խոսքով՝ 7 տարի է՝ սրա մասին մտածում են, բայց վախենում են թեման բարձրաձայնել։ Ըստ նրա՝ սա է խնդիրը: