Հասարակություն

Սպասվում է հորդառատ անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-ի և 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։