Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:

Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ- թմրաբան Գայանե Վարդազարյանին:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին այս տարիներին կատարած աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն` առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով:

Նախարարը շրջել է բուժկենտրոնում, եղել նախարարության կողմից թանկարժեք սարքավորումով (գազային քրոմատոգրաֆ մասսելեկտիվ դետեկտոր) վերազինված կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայում: