Այն ճանապարհահատվածը, որ հիմա կառուցվում է վրացական կողմում, նախատեսված էր 2024թ. ավարտին հասցնել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված լոգիստիկ փոփոխություններով պայմանավորված հոսքերի որոշակի խնդիրները, ժամկետը հետաձգվեց. հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
«Կարծում ենք՝ մոտ ժամանակներս, այս տարեվերջին կամ մյուս տարի, ճանապարհը, որ ձնահյուսավտանգ հատվածը շրջանցում է, ամբողջությամբ պատրաստ կլինի, և Վերին Լարսի անցակետը կգործի տարին բոլոր, իսկ ծախսերը, որ առաջանում էին բեռնափոխադրումների հետ կապված, կհասցվեն մինիմումի»,- ասել է նա։