Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթեր մեկնարկելու մասին։
«Մենք հպարտ ենք՝ բացելով մեր 34-րդ բազան Երևանում, գործարկելով 8 նոր երթուղիներ 6 երկրով մեկ, կապելով Հայաստանը Եվրոպայի հետ։
Արժեքները կսկսվեն 29,99 եվրոյից: Սա ևս մեկ մեծ քայլ է՝ ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու բոլորի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նոր ուղղություններ են
- Համբուրգ, Մեմինգեն` Գերմանիա
- Նեապոլ, Բարի` Իտալիա
- Բուխարեստ` Ռումինիա
- Պաֆոս` Կիպրոս
- Նիցցա` Ֆրանսիա
- Պրահա` Չեխիա
