Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու համար. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննական մարմնից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում. «Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,- ասացին կոմիտեից։ Նախաքննության շահերից ելնելով, սակայն, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։