Հասարակություն

«ՍԴ-ն օրենքի բոլոր դրույթները համարել է սահմանադրությանը չհակասող». նախարար

«ՍԴ-ն օրենքի բոլոր դրույթները համարել է սահմանադրությանը չհակասող». նախարար

«ՍԴ-ն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը և դրա բոլոր դրույթները համարել է սահմանադրությանը չհակասող, այսինքն, գործ ունենք լիովին սահմանադրական օրենքի ու դրա կարգավորումների հետ»,- հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա նշել է, որ ՍԴ-ն մեկնաբանել է նպատակների տեսանկյունից՝ առանձնացնելով երկու իրավաչափ նպատակ․ հանցագործությունների դեմ ու կոռուպցիայի դեմ պայքարը։

Նախարարը ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ վիճակագրական տվյալներ չի հրապարակել՝ նշելով, թե դա կանի դատախազությունը՝ տարեկան հաղորդումը ներկայացնելիս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական