Հասարակություն

Հայտնի է՝ որ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 7-ին որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.

  • Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոց՝ մայիսի 6-ին 19:30-ից մինչև մայիսի 7-ը 18:00-ը,
  • Լոռու մարզի Ախթալա քաղաք՝ մայիսի 6-ին ժամը 18:00-ից մինչև ս.թ. մայիսի 7-ը ժամը 18:00-ը,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի Թաղ. 110-191 շենքերի, Ճառագայթային, Առնո Բաբաջանյան փողոցների, Իսակով 19/4-95 շենքեր՝ ժամը 11:30-18:00-ը,
  • Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 18-24/7 զույգ համարի շենքեր՝ ժամը 11:30-18:00-ը,
  • ք.Աշտարակ Արտակի Եղբայրության ,Երջանկության փողոցներ՝ ժամը 09:45-17:00-ը,
  • ք.Էջմիածին Չարենց թաղամաս՝ ժամը 12:00-19:00-ը,
  • Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս գյուղեր՝ ժամը 12:45-19:00-ը,
  • Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղ՝ ժամը 13:10-21:00-ը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: