Ամբողջ գիշեր հակակարկտային կայաններն ամբողջ ծավալով աշխատել են․ ԱԺ-ում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հակակարկտային կայանները շրջակա միջավայրի նախարարության տիրույթում են, բայց ես խոսել եմ և՛ Արարատի մարզպետի, և Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, և այո, կան վնասներ, բայց արձանագրվել է, որ ողջ գիշեր հակակարկտային կայաններն ամբողջ ծավալով աշխատել են։ Նաև ապացուցված փաստ է, որ հակակարկտային կայանները մի կողմից բավականին արդյունավետ են, բայց երբեք 100%–անոց արդյունավետություն չեն ունենում»,- նշեց Պապոյանը։
Նա հավելեց, որ երեկվանից աշխատում են վնասների գնահատման վրա և վնասի իրական չափը պարզելուց հետո կփորձեն եղած հնարավորությունների սահմաններում աջակցել։
Պապոյանը նաև հիշեցրեց, որ մինչ այդ կանխարգելիչ քայլեր են եղել. Կառավարությունը 80% փոխհատուցմամբ աջակցել է գյուղացիներին ապահովագրության հարցում։