Հասարակություն

Wizz Air-ի՝ Երևանից նոր չվերթերի գները և մեկնարկային օրերը

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ 2 ինքնաթիռով և 8 նոր ուղիղ չվերթով դեպի Եվրոպա։

«Ուղիղ չվերթներ դեպի Պրահա, Համբուրգ, Նիս, Պաֆոս, Նեապոլ, Բուխարեստ Օտոպեն, Բարի, և Մեմմինգեն՝ սկսած այս տարվա հոկտեմբերից։

2025 թվականին Wizz Air-ը կգործարկի 17 ուղղություն դեպի 10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն ուղևորատեղ։ Այս ընդլայնումը մեծ խթան կհանդիսանա զբոսաշրջության համար, կստեղծի հարյուրավոր աշխատատեղեր և կբարձրացնի Հայաստանի միջազգային կապակցվածությունը»։

  • Երևան - Պրահա՝ 2025 թվականի հոկտեմբերի 1, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, 39,99 եվրո
  • Երևան - Համբուրգ՝ 2025 թվականի հոկտեմբերի 1, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, 69.99 եվրո
  • Երևան - Նիս՝ 2025 թվականի հոկտեմբերի 2, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, 45,99 եվրո
  • Երևան - Պաֆոս՝ 2025 թվականի հոկտեմբերի 2, հինգշաբթի, կիրակի, 29,99 եվրո
  • Երևան - Նեապոլ՝ 2025 թվականի հոկտեմբերի 15, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, 29,99 եվրո
  • Երևան – Բուխարեստ Օտոպեն՝ 2025 թվականի հոկտեմբերի 26, հինգշաբթի, կիրակի, 29,99 եվրո
  • Երևան - Բարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 26, չորեքշաբթի, կիրակի, 35,99 եվրո
  • Երևան - Մեմմինգեն՝ 2025 թվականի հոկտեմբերի 28, երեքշաբթի, շաբաթ, 49,99 եվրո

Ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։