Հասարակություն

Էջմիածնում ծեծի ենթարկված տղան մահացել է. 1 անձ ձերբակալվել է

Ապրիլի 24-ի գիշերը Էջմիածնում դաժանաբար ծեծի ենթարկված երկու երիտասարդներից մեկը մահացել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից։

«Ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդն այս գիշեր մահացել է»,- հայտնեցին ԲԿ-ից։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից էլ տեղեկացավ, որ այդ գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել։

«2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդՙ 10-րդ և 15-րդ կետերով: 1 անձ ձերբակալվել է, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել իրավասու դատարան»,- հայտնեցին քննչական կոմիտեից։