Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-ին և 11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Երևանում մայիսի 7-ին, 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: