Հասարակություն

Մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։

B2B հանդիպումների նպատակն է խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունը, խորը կապեր հաստատել և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծեր։