Հասարակություն

Թարմացվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված ապրանքատեսակների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջում թարմացվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված ապրանքատեսակների ցանկը, որում ներառված ապրանքատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ենթակա չէ սահմանափակումների:

Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում:

Ցանկում ներառված են 187 ապրանքատեսակներ։