Հասարակություն

Առաջարկում են պատգամավորի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել

Առաջարկում են պատգամավորի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։

Այն ներկայացրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ հանձնաժողով ստեղծելու առիթը Քոչարյանի ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպն էր, երբ պատգամավորը լրագրողին ասել էր՝ «շուրթերդ մաքրի», ապա՝ արգելել իր կողքին կանգնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական