Հասարակություն

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները

Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակությանն ընդունեց պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։

Տիկին Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու ս․թ․ նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։