Հասարակություն

ԱՆԻՖ-ը 4.13 մլրդ դրամ ֆինանսավորմամբ ապահովել էր 21.36-ապատիկ ներդրումային հոսք

Վերջին տարիներին ԱՆԻՖ-ի գործունեությունը դիտավորյալ մատուցվել է իբրև «անարդյունավետ»՝ կենտրոնանալով ծախսերի վրա և անտեսելով ապահովված ներդրումային հոսքերը։ Radar Armenia-ն շարքով ներկայացնում է ԱՆԻՖ-ի իրական գործունեության ու կազմաքանդման մանրամասները։

Պետական հիմնադրամ լինելով հանդերձ՝ ԱՆԻՖ-ը գործել է որպես բիզնես՝ առևտրային սկզբունքներով։ Հիմնադրամը 4.13 մլրդ ՀՀ դրամի պետական ֆինանսավորմամբ ապահովել էր այդ գումարի 21.36-ապատիկ ներդրումային հոսք, վճարել ավելի մեծ հարկեր։ Դրա խարխլումն ու կազմաքանդումը տեղի ունեցավ համակարգային սխալների, ոչ կոմպետենտ միջամտությունների և անպատասխանատու որոշումների հետևանքով։