ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն արձագանքել է վարչապետին անվստահություն հայտնելու՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նամակին։
ՊՈՒ պատասխանում նշված է, որ գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար իրենք այս պահին չունեն վարչապետի թեկնածու։
«Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։
Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- նշված է նամակում:
