Հասարակություն

ԱՆԻՖ-ի արդյունավետ կառավարման համակարգը փոխարինվեց անկարող թիմով

ԱՆԻՖ-ի հաջողությունը մեծապես պայմանավորված էր միջազգային կապերով ու փորձառու մասնագետների ներգրավմամբ։ Վահան Քերոբյանի քաղաքականության արդյունքում կառույցի ղեկավարությունը փոխարինվեց կասկածելի որակավորմամբ կադրերով։ Փոփոխությունները չընդունելով՝ հրաժարական տվեցին.

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Դոմինիկ դե Վիլպենը (Ֆրանսիայի նախկին վարչապետ),
Իսիդորո Լուչիոլան (ներդրումային ոլորտի ազդեցիկ գործիչ),
ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին (Uber-ի առաջին ներդրողներից մեկը)։

Հիմնադրամի անկախությունը խաթարվեց, արդյունավետ կառավարման համակարգը փոխարինվեց անկարող թիմով, կորսվեց միջազգային գործընկերների վստահությունը։