Հասարակություն

ՀՀ դեսպանն այցելել է կանադահայ նկարչուհու ցուցահանդեսին

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելել է կանադահայ նկարչուհի բեռլինաբնակ Էմի Ղազանջյանի գեղանկարների ցուցահանդես: Այն կազմակերպվել է Բեռլինի Համաշխարհային օգնության ցանց» (Global aid network) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից:

Նկարչուհու աշխատանքներում ներկայացվում է ոչ միայն հայկական մշակույթը, այլև երկարատև գործընկերությունը Global aid network-ի Հայաստանի գործընկերների հետ, որի շրջանակներում օգնություն է տրամադրվում Հայաստանում բնակվող կարիքավոր ընտանիքներին: