Հասարակություն

Քրեական վարույթ՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստով

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ առավոտյան Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում 2-ամյա երեխայի ծնողները հայտնել են, որ չեն կարողանում գտնել երեխային։ Ըստ տարածված լուրերի՝ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը, նրան փնտրում են գետում և հարակից տարածքում։