Հասարակություն

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 89 տարեկան էր։

Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ. մայիսի 1-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում։

1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006-2021 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։