Հասարակություն

«Կարծում եմ` հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ 

«Շատ վատ միջադեպ է տեղի ունեցել․ համարում եմ, որ պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքներին։ Կարծում եմ՝ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում։ Դա պետք է նաև իրենց որոշումը լինի։ Արդեն իրենց հայտարարությունն արել են, մնացածը քաղաքապետարանի և «Հանրապետություն» կուսակցության դաշտում է»,- նշեց Սիմոնյանը։ 

Նա ընդգծել է, որ պետական պաշտոնյան պետք է կարողանա չկորցնել իր ինքնատիրապետումը. 

«Իրոք դժվար է այս իրավիճակում, երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, ինքնատիրապետմամբ զբաղվել, բայց պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետումն ունենա, և երբ չի լինում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրել»։