Հասարակություն

Առատ ձյան հետևանքով Մոսկվայի մարզում ծառեր են կոտրվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Ռուսաստանի սինոպտիկները խոստանում են, որ ամռանը ձյուն չի լինի):

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին և 2-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում գերազանցվել է ձյան տեղումների վերջին 116 տարիների ռեկորդը՝ 36 ժամվա ընթացքում տեղացել է 43 մմ տեղումներ, ինչը կազմում է ամսական նորմայի շուրջ 70 տոկոսը։

Առատ ձյան հետևանքով Մոսկվայի մարզում ծառեր են կոտրվել՝ վնասելով ավտոմեքենաներ, պոկելով էլեկտրամատակարարման լարեր ինչն էլ էլեկտրաէներգիայի մասշտաբային խափանումների պատճառ է հանդիսացել»։