ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրել մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ։
Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրել Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։