Հանրապետության տարածքում մայիսի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մայիսի 3-6-ը, 7-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։