Հասարակություն

Երևանում ավազակության գործով Հնդկաստանի 3 քաղաքացի է կալանավորվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք:

Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն):

3-ի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Անժելա Պողոսյան