Գյումրիի ավագանու նիստին մասնակցում են բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
ՔՊ ներկայացուցիչներն իրենց ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ուշ եկան նիստին։
«Բարև ձեզ, համեցեք, նստեք։ Շեֆերը վերջում են գալիս՝ Ստալինի քաղաքականությունն է։ Թող նստեն, հետո կշարունակենք», - կատակեց Վարդան Ղուկասյանը։