Հասարակություն

Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: 

Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Գործընթացն իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:

Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: