Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Խոսքը մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մասին է։
Հաղորդվում է, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ։